 
                        «Մագուայերի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի չեմպիոնության համար». Գվարդիոլա
 
                                    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարի իր ակնկալիքներով:
«Չգիտեմ՝ կդասավորվի ամեն ինչ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում, երբ չեմպիոնության համար իրական հավակնորդները երկուսն էին:
Կարծում եմ, որ (այս մրցաշրջանում) Մագուայերի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի չեմպիոնության համար, այլ ակումբներ ևս ունեն ձեռքբերումներ. «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը»: Այնպես որ, կարծում եմ՝ այս անգամ հավակնորդները շատ կլինեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        