Կարտոֆիլի պատրաստման լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 15 հատ
2. Լցոն – 250 գ
3. Սոխ – 1 հատ
4. Տոմատի մածուկ՝ ըստ ցանկության
5. Աղ՝ ըստ ցանկության
6. Սև պղպեղ՝ ըստ ցանկության
7. Թթվասեր – 50 գ
8. Կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքրել և միջուկը հեռացնել:
2. Եփել՝ մինչև կիսաեփ վիճակը:
3. Լցոնը խառնել մանրացված սոխի, աղի և պղպեղի հետ:
4. Լցոնել կարտոֆիլները և շարել տապակի մեջ:
5. Առանձին խառնել թթվասերը՝ համեմելով աղով և ավելացնելով մի փոքր ջուր և հալեցրած կարագ:
6. Ստացված սոուսը լցնել կարտոֆիլների վրա, ցանկության դեպքում ավելացնել տոմատի մածուկ:
7. Կարտոֆիլները տեղավորել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը