Huawei Mate 30-ը կունենա երկու 40 մեգապիքսելանոց տեսախցիկ
Ինսայդերը կիսվել է Huawei-ի նոր ֆլագմենի ֆոտոխցիկների մասին մանրամասներով:
Ըստ լուրերի, Huawei-ն սեպտեմբերին կներկայացնի Mate 30 նոր ֆլագմենային շարքը: Ընկերությունը տեղեկատվությունը գաղտնի է պահում, բայց արդեն կան տվյալներ սմարթֆոնի եռակի խցիկի բնութագրերի վերաբերյալ:
Mate 30-ում կլինեն երեք հիմնական տեսախցիկներ, որոնք նման են P30 Pro տեսախցիկներին, բայց առանց չորրորդ լրացուցիչ մոդուլի:
Mate 30-ի տեսախցիկները կունենան հետևյալ բնութագրիչները՝
- Հիմնական ֆոտոխցիկ-40 մեգապիքսել, 1,15 սենսոր, f / 1.4 բացվածքով և RYYB
- Լայնանկյուն խցիկ- 40 մեգապիքսել, 120 աստիճանի անկյուն և17 սենսոր
- Տելեֆոտո- 8 մեգապիքսել, 5x օպտիկական խոշորացում
Այնուամենայնիվ, տեղեկություններ չկան Mate 30 Pro տեսախցիկների մասին, որոնք պետք է ունենան ավելի հետաքրքիր հատկություններ:
Ըստ լուրերի, Huawei Mate 30 և Mate 30 Pro սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին: Բնութագրիչներից հայտնի է, որ սմարթֆոնները կաշխատեն նոր Kirin 985 պրոցեսորով: Որևէ վստահություն չկա, որ դրանք աշխատում են Android-ով, թե Hongmeng սեփական համակարգով: Մնում է սպասել Huawei-ի պաշտոնական նորություններին:
Սիրարփի Աղաբաբյան