Բաժիններ՝

«Հիմա մարդիկ ի՞նչ անեն, մեքենա ձեռք բերեն այն հույսով, որ մեր երկրում խնդիրը կլուծվի՞». Ավտոներկրողներն անելանելի վիճակում են

Մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ ԱՄՆ-ից ու Ճապոնիայից Հայաս­տան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու, օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը փակվելու են, այսինքն՝ չեն կարողանալու մաս­նակցել ամերիկյան աճուրդներին։

Ավտոներկրողներն ասում են՝ իրականում խնդիր կա, որը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսա­տուրքի նախատեսվող թանկացումն  է:

«Բայց խնդիրը ոչ թե մեքենա ձեռք բերելն է աճուրդներից, այլ այդ ձեռք բերված մեքենաները մինչև դեկտեմբեր ամսվա վերջ ներմուծելն է: Ընդհանրապես շատ բարդ հարց է: Ոչ ոք չգիտի, թե այսօր գնած մեքենան երբ կհասնի Հայաստան»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ավտոմեքենաներ ներմուծողները:

Նրանք դեռ հույս ունեն, որ Կառավարությունը մի բան կանի, և Հայաստանը ԵԱՏՄ-ում կերկարաձգի սահմանված արտոնությունները:

Կարդացեք նաև

«Բոլորս էլ գիտենք,  որ պետք է հարցերը լուծվեն, բայց ժամանակ չկա: Մի կողմից՝ մեզ հույս են տալիս, որ դեռ մի փոքր շանս կա՝ հարցը լուծել թեկուզ մեր երկրում, այլ ոչ ԵԱՏՄ-ում, իսկ մյուս կողմից՝ ժամանակը սպառվում է: Հիմա մարդիկ ի՞նչ անեն, մեքենա ձեռք բերեն այն հույսով, որ մեր երկրում խնդիրը կլուծվի՞։ Այդ խնդիրը վաղուց պետք է լուծված լիներ, որ  իմանայինք մեր  անելիքները»,- նշեցին նրանք:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս