Բաժիններ՝

Կալիֆորնիայի ծովափում ժայռի ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում գտնվող լողափերից մեկում ժայռի ընկնելու հետևանքով երեք մարդ մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ժայռն ընկել է սերֆերների շրջանում հանրաճանաչ լողափերից մեկում: Միջադեպի ժամանակ լողափում մեծ թվով մարդիկ են հանգստացել:

Կանանցից մեկը տեղում մահացել է, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից:

Ոստիկանությունն անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել է լողափի այդ հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031