Բաժիններ՝

«Առյուծ արքան» 1 մլրդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում. CNN

«Առյուծ արքան» ֆիլմի ռեմեյքը 19 օրում 1 մլրդ դոլար է վաստակել վարձույթում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Disney-ի հայտարարությունը:

«Disney ստուդիան հայտարարել է, որ 1994 թվականի մուլտֆիլմի ֆոտոռեալիստական ռեմեյքը հուլիսի 30-ին՝ դրա թողարկման 19-րդ օրը, 1 մլրդ դոլարի կհասնի համաշխարհային վարձույթում»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Առյուծ արքայի» հետ մեկտեղ 2019 թվականին Disney-ի երեք այլ ֆիլմեր՝ «Ալադինը», «Կապիտան Մարվելը» եւ «Վրիժառուները. եզրափակիչ», նույնպես հատել են 1 մլրդ դոլարի նշագիծը: Միլիարդին բավականին մոտեցել է նաեւ Pixar ստուդիայի «Խաղալիքների պատմություն 4»-ը՝ մինչ այժմ վաստակելով արդեն 919 մլն դոլար:

Ինչպես նշում է CNN-ը, Disney-ը տարեվերջին պլանավորում է եւս երկու մեծ պրեմիերա՝ «Սառեցվածները 2»-ը՝ նոյեմբերին եւ Սքայուոքերի սագայի եզրափակիչ գլուխը՝ «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը»` դեկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս