
Ամերիկացի նյարդաֆիզիոլոգները սովորել են «լսել» մարդու մտքերը

Ամերիկացի կենսաբաններն ստեղծել են նեյրոչիպ, որը կարող է ընթերցել ուղեղի լսողության կենտրոնի ազդանշաններն իրական ժամանակի ռեժիմով եւ վերծանել այն, ինչը լսում կամ ասում է մարդը: Այդ տեխնոլոգիան կվերադարձնի կաթվածահար եւ համր մարդկանց խոսելու ունակությունը: Այդ մասին գրում են գիտնականները Nature Communications հանդեսում:
«Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք ուղղակիորեն ընթերցել ազդանշանները գլխուղեղի կեղեւի մակերեւույթից, որպեսզի վերծանենք այն, ինչն ընկալում կամ ասում է այս կամ այն մարդը՝ շատ ժամանակ չկորցնելով դրա համար: Դա մեծ քայլ է նյարդապրոթեզների ստեղծման ճանապարհին, որոնք կվերադարձնեն այն մադկանց խոսելու ունակությունը, ովքեր այժմ զրկված են դրանից»,- հայտարարել է Ջոշ Չարտիեն Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: