
Թողարկվել է «Փարոս» հորորի թրեյլերը՝ Դեֆոյի և Փաթինսոնի մասնակցությամբ

A24 կինոընկերությունը ցուցադրել «Փարոս» ֆիլմի թրեյլերը, որում գլխավոր դերերը խաղացել են Ուիլեմ Դեֆոն եւ Ռոբերտ Փաթինսոնը: Հոլովակը հրապարակված է A24-ի YouTube-ալիքում։
Սեւ-սպիտակ հորորի սյուժեն պատմում է փարոսի երկու դիտողների մասին, որոնք 19-րդ դարի վերջին ապրել են Մենի նահանգում: Կինոնկարի ռեժիսորը Ռոբերտ Էգերսն է («Վհուկը», 2015 թ.):
«Փարոսի» պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ է ստացել: Rotten Tomatoes-ում քննադատների վարկանիշը կազմում է 98 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: