
Արագածի ուղեկալի տարածքում մոտ 25 հա խոտածածկույթ և էլեկտրական ենթակայան է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 1-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացել , որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արագածի ուղեկալի տարածքում այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ և մեկ էլեկտրական ենթակայան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:58-ին, մարվել` 16:22-ին: