
Երթուղային ավտոբուսը Ֆրանսիայի հրապարակի մոտ վթարի է ենթարկվել

Հուլիսի 31-ին, ժամը 15:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Honda» երթուղային ավտոբուսը (վարորդ` Ա.Ա., ծնվ.1971թ.) և «Mercedes E55» (վարորդ` Տ.Կ., ծնվ.1991թ.) մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և ավտոմեքենան, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: