Բաժիններ՝

Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյները

Forbes հանդեսը կազմել է 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցուցակը: Վարկանիշը գլխավորել է The Chainsmokers ամերիկյան դուետը, որի կազմում են երաժիշտներ Էնդրյու Թագարթը եւ Ալեքս Փոլը: Նրանց եկամուտը նախքան հարկերի պահումը կազմել է 46 մլն դոլար:

Երկրորդ տեղն զբաղեցրել է Marshmello-ի պրոդյուսերը, որը վաստակել է 40 մլն դոլար: Նշվում է, որ նրա եկամուտները կրկնապատկվել են անցյալ տարվանից ի վեր, իսկ նա ինքը դարձել է Լաս Վեգասում Kaos նոր խոշոր ակումբի ռեզիդենտը:

Եռյակը եզրափակել է շոտլանդացի Քելվին Հարիսը, որը ցուցակի առաջատարն էր նախորդ վեց տարիներին: 2019 թվականին նա վաստակել է 38,5 մլն դոլար:

Տասնյակում տեղ են գտել նաեւ Սթիվ Աոկին (30 մլն դոլար), Diplo-ն (25 մլն դոլար), Tiսsto-ն (24 մլն դոլար), Մարտին Գարիքսը (19 մլն դոլար), Դեւիդ Գեթան (18 մլն դոլար), Zedd-ը (17 մլն դոլար), Արմին Վան Բյուրենը (15 մլն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս