Բեյլը հրաժարվել է «Ռեալի» հետ մասնակցել Audi Cup-ին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը թիմի հետ չի մեկնել Մյունխեն:
Նա չի ընդգրկվել թիմի կազմում և չի մասնակցի Audi Cup-ին:
Ըստ BBC- ի՝ հենց Բեյլն է հրաժարվել մասնակցել ընկերական մրցաշարին:
Ենթադրվում է, որ չինական ակումբ տեղափոխման չեղարկումից հետո Բեյլն այն հոգեբանական վիճակում չէ, որ կարողանա ֆուտբոլ խաղալ:
Ավելի վաղ նշվում էր, որ Բեյլը թիմի հանդերձարանում դժգոհություն է հայտնել ակումբում ունեցած իր դիրքի մասին:
«Ես պայմանագիր կնքեցի 3 տարով: Եթե նրանք ուզում են, որ ես հեռանամ, նրանք պետք է յուրաքանչյուր մրցաշրջանի համար վճարեն 17 միլիոն եվրո: Հակառակ դեպքում՝ ես մնալու եմ:
Մադրիդյան ակումբն ամեն կերպ ցանկանում է վաճառել Բեյլին: Զինեդին Զիդանը դեռ նախորդ անգամ մադրիդյան ակումբը գլխավորելիս ասել էր, որ Բեյլը չի մտնում իր ծրագրերի մեջ: Հիմա իրավիճակն ավելի է սրվել, քանի որ մադրիդյան ակումբը ցանկանում է շատ նոր ֆուտբոլիստների գնել:
Բացի չինական ակումբից, մինչև օրս «Ռեալը» Բեյլին գնելու ոչ մի առաջարկ չի ստացել, ավելին, չեն էլ եղել նաև հետաքրքրություններ՝ չնայած, որ ակումբը հստակ հասկացրել է, որ պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստին:
Սիրարփի Աղաբաբյան