Բաժիններ՝

«Ես նույնպես ափսոսում եմ, որ լքել եմ «Ռեալը»». Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն «Marca» թերթից ստացել է  «Լեգենդ» մրցանակը: Մրցանակաբաշխության ժամանակ պորտուգալացի ֆուտբոլիստը պատասխանել է նաև երեխաների հարցերին:

– Մամուլից հնարավոր է թաքցնել որոշ բաներ, բայց երեխաներից հնարավոր չէ:

Երբ դուք երեխա էիք, պատկերացնո՞ւմ էիք, որ դառնալու եք լավագույնն աշխարհում: Մտածո՞ւմ էիք, որ այսքան մրցանակներ կնվաճեք:

– Ոչ, ես երբեք չեմ մտածել: Ես ուղղակի երազում էի դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

Ո՞ր քաղաքն եք ավելի շատ կարոտում՝ Մանչեսթե՞րը, թե՞ Մադրիդը:

– Ես երկու տեղերն էլ կարոտում եմ, բայց կյանքն այնպես է դասավորվել, որ ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել Մադրիդում, այստեղ ծնվել են իմ երեխաները: Այնպես որ, մի փոքր ավելի շատ կարոտում եմ Մադրիդը:

Եվրոպայի առաջնությունը հաղթելը ձեր կյանքի գլխավո՞ր մրցանակն է:

– Բոլոր մրցանակներն էլ կարևոր են, հնարավոր է, որ սա առանձնահատուկ է: Երբ դու հաղթում ես քո երկրի համար, դա միանգամայն այլ զգացում է: Դու գիտակցում ես, որ դա ավելի դժվար էր: Հնարավոր է, որ սա իմ կյանքի ամենակարևոր մրցանակն էր:

Այնքան եմ ափսոսում, որ դու լքել ես «Ռեալը»:

– Ես նույնպես..

– «Յուվենթուսն» այս տարի կհաղթի՞ Չեմպիոնների լիգայում:

– Ես չգիտեմ, մենք, ինչպես միշտ, կփորձենք: Հուսով եմ, որ «Յուվենթուսը» կհաղթի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս