Բաժիններ՝

«Յուվենթուսը» պայմանավորվածություն է ձեռք բերել Լուկակուի հետ

«Յուվենթուսը» միացել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի համար մղվող պայքարին: Ավելի վաղ բելգիացի ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ էր «Ինտերը», սակայն La Gazzetta Dello Sport-ը հաղորդում է, որ տեղափոխության վերաբերյալ թուրինյան ակումբն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ֆուտբոլիստի հետ:

Բացի այդ, «Յուվենթուսը» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ քննարկում է 25-ամյա հարձակվող Պաուլո Դիբալայի հետ բելգիացու փոխանակումը:

Ավելի վաղ տեղեկատվամիջոցները հաղորդում էին, որ միլանյան ակումբը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 75 մլն ֆունտ (83.6 մլն եվրո):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս