ՀԱՕԿ-ը ստացել է Տոկիո-2020-ին մասնակցելու պաշտոնական հրավերը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ստացել է Տոկիո-2020-ին մասնակցելու պաշտոնական հրավերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն ստորագրված է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողմից:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականի ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Իսկ առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղերը` 1916 թվական- Բեռլին, 1940 թվական-Տոկիո և 1944 թվական-Լոնդոն: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):
Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաչել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):