Բաժիններ՝

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Կոուտինիոյին և գնահատում է նրան 120 մլն եվրո

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյից: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը գնահատում է 27-ամյա բրազիլացուն 120 մլն եվրո: «Բարսելոնան» այսպիսով ցանկանում է վերադարձնել միջոցները, որոնք ծախսել էր Կոուտինիոյին «Լիվերպուլից» գնելու ժամանակ:

2018թ. ձմռանը կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 120 մլն եվրո՝ գումարած ևս 15 մլն՝ բոնուսների տեսքով:

«Բարսելոնայում» կարծում են, որ տվյալ պահին միայն «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն կարող են իրենց թույլ տալ գնել Կոուտինիոյին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս