Բաժիններ՝

«Ռեալը» վստահ է Պոգբայի տրանսֆերի ձևակերպման հարցում

Կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

26-ամյա ֆրանսիացուն ցանկանում է ստորագրել «Ռեալը»: Ինչպես հաղորդում է ESPN-ը, մադիրդյան ակումբը վստահ է, որ կարող է ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը: Անցյալ շաբաթ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին Պոգբային ստորագրելու ևս մեկ փորձ կատարել:

Հիմա, ըստ աղբյուրի տվյալների, կա տպավորություն, որ ակումբները մոտ են գործարքի կայացմանը, չնայած «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար պահանջում է 180 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031