
Աֆղանստանում պայթյուն է տեղի ունեցել

Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի Քոգյանիի գավառում պայթյունի զոհ են դարձել վեց կին եւ մեկ երեխա, հաղորդել է TOLO news հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս չորս մարդ տուժել է:
Պայթուցիկ սարքը դրված է եղել ճամփեզրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: