Բաժիններ՝

«ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ չի լինելու իրականացնել դատական իշխանության և դատավորների անկախության երաշխավորումը». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում օրենքի կոպիտ խախտումներով կատարված խուզարկությունից անցել է մեկ շաբաթ։

Ցավոք, Բարձրագույն դատական խորհուրդը մինչ օրս պատշաճորեն չի արձագանքել այդ միջադեպին՝ ամրապնդելով հանրային գիտակցության մեջ առկա այն մոտեցումը, որ ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ չի լինելու իրականացնել իր թիվ մեկ Սահմանադրական առաքելությունը՝ դատական իշխանության և դատավորների անկախության երաշխավորումը։

Դա նշանակում է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտներն այս հարցում պետք է հատուկ գործառույթ ստանձնեն։ Ու ստանձնելու ենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031