Բաժիններ՝

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին ստացել է ալիմենտային պարտքը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիների ընթացքում գոյացած և բռնագանձման ենթակա ալիմենտային պարտքը ստանալու հարցում։ Դիմումատուի փոխանցմամբ՝ ալիմենտի բռնագանձման մասին իր հայցը դատարանը բավարարել է, ինչի հիման վրա էլ հարուցվել է կատարողական վարույթ: Բռնագանձումը կատարվել է անձի կենսաթոշակից, օրենքով սահմանված 30 տոկոսի չափով, որն ավելի քիչ է, քան վճռով սահմանված ալիմենտի գումարը:

Բացի այդ, երեխայի 18 տարին լրանալուց հետո ալիմենտային գումարի բռնագանձում այլևս չի իրականացվել՝ չնայած նրան, որ չբռնագանձված ալիմենտային պարտք է կուտակված եղել:

Քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին: Արդյունքում, քաղաքացին ամեն ամիս պարբերաբար ստանում է կուտակված ալիմենտային պարտքի գումարը, մինչև պարտքի ամբողջական մարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031