Թեստ. Ի՞նչն եք դուք կարևոր համարում հարաբերություններում
Հոգեբանները ներդաշնակ հարաբերությունների մի քանի կարևոր գործոն են առանձնացնում։ Օգտակար է հասկանալ, թե ինչը ձեզ համար առանձնահատուկ արժեք ունի անձնական հարաբերություններում այն բանի համար, որ դուք կարողանաք ձգտել ու հասնել ցանկալի ներդաշնակությանը։
Նայեք նկարազարդմանը, ընտրեք ձեզ դուր եկած սիրտը ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Սիրտ 1
Ձեզ համար հարաբերություններում ամենակարևոր բանը վստահությունն է։
Ձեզ համար կարևոր է, որ ձեր զույգի մեջ տարաձայնություններ ու չասված խոսքեր չլինեն։ Փոխհասկացվածությունն ու ամենամտերիմ անձնավորության մեջ վստահությունը շատ կարևոր են ձեզ համար անձնական հարաբերություններում։
Սիրտ 2
Ձեզ համար հարաբերություններում ամենակարևոր բանը կիրքն է։
Ձեզ համար հարաբերություններն անհամ ու արհեստական կլինեն, եթե նրանցում բացակայեն ուժեղ էմոցիաներն ու միմյանց նկատմամբ ոււժեղ կիրքը։ Դուք ձեր զույգի մեջ գերադասում եք զգացմունքների վառ դրսևորում ցուցաբերելը։
Սիրտ 3
Ձեզ համար հարաբերություններում ամենակարևոր բանն անկախությունն է։
Դուք ծայրահեղ ազատ անձնավորություն եք։ Դուք ձեր սիրելիից ոչ մի բանում կախված չեք ուզում լինել։ Դուք գերադասում եք ազատորեն տնօրինել ձեր ժամանակը, միջոցները, շփման ընտրությունը։ Դուք պատրաստ եք նաև հարգել ձեր սիրելի մարդու նախընտրությունները։ Փոխադարձ հարգանքը ձեր անձնական հարաբերությունների ներդաշնակության հիմքն են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը