Բաժիններ՝

«Հուսով ենք՝ Բեյլը շուտով կհեռանա». Զիդան

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղից հետո, որտեղ «Ռեալը» 1:3 հաշվով պարտվեց «Բավարիային», Զիդանը պատմել է Գարեթ Բեյլի ապագայի մասին:

«Բեյլը չէր խաղում, քանի որ, ուր որ է՝ նա հեռանալու է: Հուսով ենք, որ դա շուտով տեղի կունենա: Դա կլինի լավագույն տարբերակը բոլորի համար: Մենք աշխատում ենք նրա՝ նոր ակումբ տեղափոխության վրա:

Ես ոչինչ չունեմ նրա դեմ, բայց եկել է ժամանակը, երբ գործողություններ պետք է արվեն: Ես պետք է կայացնեմ այդ որոշումը: Մենք պետք է փոխվենք:
Հեռացումը մարզչի որոշումն է, բայց նաև խաղացողի, ով հասկանում է դասավորությունը: Ամեն ինչ կփոխվի, ես չգիտեմ՝ 24 թե 48 ժամում: Բայց իրավիճակը հաստատ կփոխվի: Եվ դա լավ է բոլորի համար»,- Զիդանին է մեջբերում ESPN-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031