Բաժիններ՝

«Մարդիկ կային, որոնք դեռ մինչև քաղաքական հեղափոխությունը, իրենք իրենց տնտեսական հեղափոխությունն արդեն իրականացրել էին». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տնտեսական հեղափոխության իրականացման հիմնական նպատակը համարում է աշխատող և արարող մարդուն հանրության շրջանում էտալոնի վերածելը: Այս Փաշինյանն հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Մեր նպատակն այն է, որ մեր հետևողական քայլերով, ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում կարողանանք մարդկանց մեջ ներշնչել իրենք իրենց հավատալը, քաջալերենք ավելիին հասնելու ու ստեղծարար աշխատանքով զբաղվելու հաճույքը վայելելու գործընթացը: Մարդիկ կային, որոնք դեռ մինչև քաղաքական հեղափոխությունը, իրենք իրենց տնտեսական հեղափոխությունն արդեն իրականացրել էին: Մենք ուզում ենք արժեքների հեղափոխություն իրականացնել, որպեսզի այս մարդկանց դարձնենք էտալոն»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031