ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրում է Քոչարյանի պաշտպանների գրավոր դիմումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Թաթոյանը ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր դիմել են ՄԻՊ-ին:

«Հունվարի 16-ին ներկայացրել են իրենց մտահոգությունները, մենք ուսումնասիրում ենք, դիմումը ընթացքի մեջ է»,- ասաց Թաթոյանը:

Հունիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առաջին ատյանի դատարան միջնորդություն են ներկայացրել` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը դեռ չի քննել միջնորդությունը: Այդ հարցով ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031