Բաժիններ՝

20-ամյա երիտասարդը լոգարանի բաց պատուհանից մտել է բնակարան և գողություն արել

Հուլիսի 12-ին` ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14-ից ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Մանուշյան փողոցի տներից մեկի մուտքի դուռը և գողացել մոտ 100.000 դրամ:

Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրու Վարդանանց հրապարակից գողությունը կատարելու կասկածանքով բաժին է բերման ենթարկվել Գյումրում ապրող 20-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն։ Ըստ նրա՝ բնակարան է մտել լոգարանի բաց պատուհանից ու գողություն արել։ Գումարն էլ ծախսել էր բուքմեյքերական խաղասրահներում: Երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031