Փաշինյանի ճոխ խոստումներն ու կենսաթոշակների ընդամենը 10 %-ով բարձրացման հեռանկարը. Էդուարդ Շարմազանով
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերջինս որպես ընդդիմադիր գործիչ և ՀՀ քաղաքացի վերաբերվում վարչապետի այս հայտարարությանը ասաց, որ թեկուզ չնչին բարձրացումն էլ ինքը դրական է գնահատում.
«Բայց չեմ կարծում թե հասարակության ակնկալիքը Փաշինյանից այս աննշան բարելավումն է: Փաշինյանի ճոխ խոստումների, կախարդական փայտիկի, թռիչքային զարգացման ու տնտեսական հեղափոխության կոչերի ֆոնին սա խեղճ քայլ է»,-ասաց նա:
Վերջինս ընդգծեց, եթե սրան գումարենք երկրում տարածվող համընդհանուր գնաճը, գործազրկության մակարդակի բարձրացումը և շարունակվող արտագաղթը, ապա կարող ենք համարել, որ սա ընդամենը կոսմետիկ բարելավում է.
«Փաշինյանը խոստանում էր թռիչքային զարգացում և այս 2 տարում կենսաթոշակի ընդամնեը 10 տոկոսի բարձրացումը Նիկոլի ճոխ խոսումներին հակասում են»,-եզրափակեց մեր զրուցակիցը: