Արմեն Սարգսյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հարազատներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագհահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:

Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031