
Առավոտյան սենդվիչ՝ պանրով և թզով

Բաղադրիչներ
1. Չիաբատա – 1 հատ
2. Թուզ – 2 հատ
3. Կամամբեր պանիր – 50 գ
4. Ընկույզ – 3 ճ/գ
5. Մեղր – 2 ճ/գ
6. Ձիթապտղի յուղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Չիաբատան կտրատել, այնուհետև քիչ ձիթայուղով տապակել՝ մինչև ներսի հատվածը ոսկեգունի:
2. Խառնել ընկույզը և մեղրը: Մի փոքր սառած հացի վրա դնել պանիրը, կտրատված թուզը և վրան ավելացնել մեղրաընկուզային զանգվածը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը