«Շշուկներ կան, որ շուտով Հայաստանը ԱԺ-ի միջոցով կփորձի վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք`որքանով են ավելացել համացանցում տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության մասին։

Հաստատ նկատած կլինենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են։

Նամանավանդ վերջին շրջանում այդպիսի տեղեկությունները ողողել են մամուլը։Չլինի՞ մենք ազգովի գազազել ենք ու հարձակվել ենք «խեղճ» կանանց և երեխաների վրա։ Իհարկե` ոչ։

Հիմա հարց…սա ի՞նչ է։

Պատասխան – սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է, որը պետք է ձևավորի հանրության մոտ սարսափ և տագնապային տրամադրություններ։

Ինչո՞ւ…շատ պարզ պատասխան.շշուկներ կան, որ շուտով Հայաստանը կփորձի ԱԺ-ի միջոցով վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի` փաստացի մեր օրենսդրական դաշտ կներմուծվի երրորդ սեռ, գենդեր, Յուվենալ արդարադատություն և այլն…հավատացնում եմ Ձեզ, որ այս ամենի շարժիչը հենց դա է կամ դրա տիպի ինչ-որ մի բան։

Մի խոսքով, իմացեք մի մի բան, որ խտրականության դեմ պայքարելու պատրվակով փորձ է արվելու ապուշացնել հասարակությանը և, ուղղակի, փաստի առաջ կանգնեցնել։

ՀԳ

Ես, իհարկե,չեմ հերքում, որ Հայաստանում գոյություն ունի բռնություն, սակայն…եթե կա բռնություն, ապա դրանով պետք է ԱՆՊԱՅՄԱՆ զբաղվի ոստիկանությունը և, ԱՆՊԱՅՄԱՆ, մեղավորներին խստագույնս պատժի, երկրորդը` ես համոզված եմ, որ հիմա մեզ փորձում են համոզել, որ մեր հասարակությունն այնքան վայրենի է, որ միայն Ստամբուլյան կոնվենցիան կկանգնեցնի բռնության ալիքը))) շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շա~տ պրիմիտիվ»:

Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք`որքանով են ավելացել համացանցում տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության…

Gepostet von Arman Abovyan am Mittwoch, 3. Juli 2019

Տեսանյութեր

Լրահոս