Բաժիններ՝

Բակո Սահակյանը Մարտունու շրջվարչակազմի աշխատակիցներին է ներկայացրել շրջանի վարչակազմի նոր ղեկավարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Արարատ Մելքումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Հուլիսի 3-ին Բակո Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Արարատ Մելքումյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մհեր Օհանյանին՝ նրա գործունեության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031