
«Եթե «Բարսելոնան» ցանկանում է Նեյմարին, ապա դա իմ գործը չէ». Վիդալ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը խոսել է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու մասին:
«Ակումբում ես արդեն իսկ խաղում եմ լավագույնների հետ: Եթե ակումբը ցանկանում է Նեյմարին, ապա դա իմ գործը չէ: Հիմա ես կենտրոնացած եմ հավաքականի և Ամերիկայի գավաթը հաղթելու վրա: Դրանից հետո ես կհանգստանամ: Տրանսֆերային գործերի համար ակումբը ունի ղեկավարություն«:
Վիդալն ակումբում մրցաշրջանընավարտելուց հետո անմիջապես մեկնել է Չիլիի հավաքականի մարզական հավաքին: Չիլին դեռևս պայքարում է Ամերիկայի գավաթում:
Կիսաեզրափակչում չիլիացիները կհանդիպեն Պերուին:
Սիրարփի Աղաբաբյան