Բաժիններ՝

Ումտիտին չի ուզում վիրահատվել, այդ պատճառով կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է փոխել ակումբը:
Sport.es-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը պատրաստ է քննարկել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխման վերաբերյալ առաջարկները, սակայն մտադիր չէ նրան բաց թողնել 50 մլն եվրոյից պակաս գումարի դիմաց:

«Բարսելոնայի» ղեկավարությանը դուր չէր եկել այն, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հրաժարվել էր ծնկների բուժման համար դիմել վիրահատական միջամտության: Ծնկների խնդրի պատճառով Ումտիտին նախորդ մրցաշրջանում անցկացրեց Լա լիգայի ընդամենը 14 հանդիպում:

«Մանչեսթեր Սիթին» և «Յուվենթուսը» հետաքրքրություն են ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ, սակայն ակումբները չեն քննարկել առաջարկներ: Ֆուտբոլիստը քանիցս նշել է, որ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում:

Ֆրանսիացի պաշտպանը մի քանի անգամ ասել է ակումբին, որ չի ցանկանում հեռանալ, և իր միակ նպատակն է՝ խաղալ «Բարսելոնայում» հաջորդ մրցաշրջանում:

Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն ևս նշել է, որ Ումտիտին թիմի համար կարևոր ֆուտբոլիստ է:

«Ումտիտին տեղյակ է իրավիճակից: «Բարսելոնայում» պետք է լինեն միայն լավագույն ֆուտբոլիստները:

Ումտիտին և Լենգլեն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են: Ի դեմս նրանց,՝մենք ունենք լավագույններին:

Ումտիտիի վաճա՞ռքը: Մենք ուզում ենք մրցանակներ նվաճել, այլ ոչ գումար աշխատել:
Մենք ցանկանում ենք ստեղծել առավել մրցունակ կազմ: Վաճառքներ միշտ էլ տեղի են ունենում, բայց մենք չենք խոսի մինչև մայիս:

Ումտիտին շատ լավ ֆուտբոլիստ է: Նա պետք է վերականգնվի վնասվածքից»,- ասել է Բարտոմեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս