
«Եթե Նեյմարը ոչինչ չփոխի իր գլխում, նա չի կարողանա խաղալ 30 տարեկանում». Զե Ռոբերտո

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զե Ռոբերտոն խոսել է ՊՍԺ-ի առաջատար Նեյմարի ապագայի մասին:
– Նեյմարը պետք է հիմնային փոփոխություններ անի: Այդ փոփոխությունները նրա գլխում են:
– Նա ցանկանո՞ւմ է վերադառնալ «Բարսելոնա»:
– Ճիշտ է, նա ուզում է վերադառնալ: Սակայն համոզված չէ, որ «Բարսելոնան» ցանկանում է նույնը:
– Սա նշանակալի՞ պահ է նրա կարիերայում:
– Նա մոտ է նրան, որ բաց թողնի իդեալական պահը, մի քայլ առաջ անի և ընդունի առաջատարի դերը, որը նրա նման տաղանդը պարտավոր է ընդունել:
Վնասվածքները նրան չօգնեցին: Բայց մտքում նա 100 տոկոսով կենտրոնացած չէ ֆուտբոլի վրա: Ինչ-որ պահի նա կորցրել է ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունն ու ուրախությունը: Եթե Նեյմարը ոչինչ չփոխի իր գլխում, նա չի կարողանա խաղալ 30 տարեկանում: Նրա կարիերան չի էլ հասնի 30 տարեկանին:
– Կարելի՞ է նրան համեմատել Մեսսիի և Կրիշտիանուի հետ:
– Փողը և գայթակղությունները միշտ էլ տեղ են ունեցել ֆուտբոլում: Կրիշտիանուն և Մեսսին, ուշադրություն դարձրեք, ապրում են բոլորովին այլ կերպ:
Սիրարփի Աղաբաբյան