Բաժիններ՝

Նյու-Յորքում 30 կիլոգրամանոց հսկա հոթ-դոգ են պատրաստել

ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքի բնակիչներին բախտ  է  վիճակվել փորձել աշխարհի ամենամեծ՝ 30 կիլոգրամանոց հոթ-դոգը:

Ինչպես հաղորդում է «Միր-24»-ին, այն պատրաստել են տեղի սրճարաններից մեկի սեփականատերերը, ովքեր ցանկացել են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

Տասնյակ հետաքրքրված անձինք 2 ժամ հետևել են խոհարարական այս շոուին: Հոթ-դոգը բարձրացնելու համար անհրաժեշտ է եղել 3 տղամարդու ուժ, քանի որ այն կշռել է 30 կգ և եղել է 150 սմ:

Ուտեստը  մատուցել են  մանանեխով և թթու կաղամբով ու հյուրասիրել բոլոր ցանկացողներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031