Բաժիններ՝

Պարզ, փափուկ ու շատ համեղ կրուասաններ

Բաղադրիչներ՝

• ալյուր 500 գ
• 1 ձու
• կաթ 250 մլ
• կարագ փափուկ 50 գ
• շաքարավազ 50 գ
• խմորիչ 12 գ (1 ճ.գ.)
• աղ 10 գ (1 թ.գ.)
• ձվի դեղնուց և կաթ՝ վրան քսելու համար
• շաքարի փոշի՝ վրան ցանելու համար

Պատրաստման եղանակը՝

Մեծ ամանի մեջ խառնել ալյուրը շաքարավազով, ավելացնել մի փոքր կաթի մեջ բացած խմորիչը, պատառաքաղով խառնել։

Ավելացնել հարած ձուն, կաթը՝ քիչ-քիչ, կարագը և աղը։ Լավ խառնել, հունցել խմոր, գնդել, ծածկել տոպրակով և թողնել հասունանա 1 ժամ։ Խմորը բացել մինչև 1 սմ հաստության, ոչ շատ հաստ շրջանի ձևով, կտրել սեգմենտներ (պիցցայի նման)։

Սեգմենտների լայն մասում լցնել կամ քսել ցանկացած միջուկ (Նուտելլա, ընկույզ-դարչին֊մեխակ, ջեմ, լոխում)։

Կամ՝ կարող եք առանց միջուկի պատրաստել։ Դասավորել կրուասանները տապակի վրա, ծածկել տոպրակով և թողնել ևս 1 ժամ։ Կրուասանների վրա քսել կաթով հարած ձվի դեղնուց և թխել 180°-ում 25-30 րոպե։ Հովանալուց հետո վրան ցանել շաքարի փոշի։

Ցանկության դեպքում կարող եք պատրաստել ցանկացած միջուկով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս