
Ամենահեշտ պատրաստվող կեքսը

Բաղադրիչներ
1. Ալյուր – 2 բաժակ
2. Թթվասեր – 1 բաժակ
3. Ձու – 3 հատ
4. Շաքարավազ – 1 բաժակ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձուն հարել շաքարավազի հետ: Շարունակելով հարել՝ ավելացնել թթվասերը:
2. Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ և ավելացնել ձվաթթվասերային զանգվածին:
3. Խմորը լցնել տարայի մեջ և մեկ ժամ թխել 180 աստիճան ջեռոցում:
4. Ցանկության դեպքում ավելացնել չամիչ կամ ծիրանաչիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը