Բաժիններ՝

«Կանանց պետք է հարգանքով վերաբերվել». Սալահը՝ սեքս-սկանդալի մասին

«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է ազգային հավաքականի իր թիմակից Ամր Վարդայի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

«Կանանց պետք է մեծ հարգանքով վերաբերվել: Ոչը նշանակում է՝ ոչ: Այս բաները հանդիսանում են և պետք է սուրբ մնան: Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր սխալներ են թույլ տալիս, կարող են դեպի լավը փոխվել, պետք չէ նրանց անմիջապես դեպի գիլյոտին ուղարկել. դա ամենապարզ լուծումն է: Մենք պետք է հավատանք երկրորդ հնարավորությանը»,- թվիթերյան իր էջում գրել է Սալահը:

Հիշեցնենք, որ Ինստագրամ-մոդել Մերհան Կելլերը հրապարակել էր Վարդայի հետ նամակագրությունը, որտեղ ֆուտբոլիստն ինտիմ լուսանկարներ է հրապարակել մոդելից: Վարդային հեռացրել են հավաքականից Աֆրիկայի Գավաթի խաղարկությունից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս