 
                        Գազը հունվարի 1-ից 10 տոկոսով կթանկանա. «Ժամանակ»
 
                                    «Ժամանակ» թերթը գրում է. ««Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1-ից եւս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջողվեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, ապա այս անգամ թանկացումը անմիջականորեն ազդելու է սպառողների վրա:
Հայաստանի իշխանությունները, իհարկե, բանակցում են ռուսական կողմի հետ, բայց դրանց արդյունքը դժվար թե տարբերվի նախորդ տարվա բանակցությունների արդյունքից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        