Իվան Տելեգինը մասնակցեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատան միջոցառմանը՝ հանդիպում ռուս-մոլոկանների հետ Ֆիոլետովո գյուղում

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, Լոռու մարզպետ Ա.Ս. Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավոր Ա.Ի.Սանդիկովը, ՀՀ-ում Ռուսաստանի առևտրի ներկայացուցիչ Ա.Վ.Բաբկոն, ինչպես նաև Հայաստանում ռուսական գործարարների «Հերմես» ակումբի անդամները հանդիպեցին Հայաստանի ռուս-մոլոկանների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում` ռուսական մոլոկանների բնակության վայրում:

Հայաստանում ռուս-մոլոկանները ապրում են մոտ մեկ ու կես դար, սակայն նրանք չեն կորցրել իրենց օրենքներն ու ավանդույթները: Ֆիոլետովո գյուղի ավագը՝ Ա.Ի.Նովիկովը, հյուրերին ներակայացրեց մոլոկանների համայնքի կյանքը, պատմությունն ու սովորույթները: Հանդիպումը տեղի ունեցավ նաև գյուղական դպրոցում աշակերտների հետ, որտեղ Իվան Տելեգինը լավագույն շրջանավարտներին առաջարկեց պրակտիկա անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին և նպաստել իր ենթակառուցվածքի, կրթության, մշակույթի զարգացմանը ու կենսամակարդակի բարձրացմանը:

Տեսանյութեր

Լրահոս