
«Անգամ կասկած չկա, որ մենք շատ մրցանակներ կնվաճենք միասին». Վինիսիուսը՝ Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուսը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին:
«Ես գիտեմ, որ մեր ակումբի բոլոր երկրպագուները երազում են Մբապեի մասին: Եվ ոչ միայն մեր երկրպագուները, այլև այլ թիմերի երկրպագուները:
Բոլորը ուզում են տեսնել նրան Լա Լիգայում: Կարծում եմ, որ Մբապեն շուտով կլինի Լա Լիգայում: Անգամ կասկած չկա, որ մենք շատ մրցանակներ կնվաճենք միասին:
Մենք չգիտենք, չենք ճանաչում միմյանց, բայց հաղորդակցվում ենք Instagram-ի միջոցով: Ես հարգում եմ նրան, նա արդեն շատ տիտղոսներ է շահել: Եթե Կիլիանը պատրաստվում է գալ «Ռեալ Մադրիդ», ապա դա կլինի մեծ ձեռքբերում»,- նշել է ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան