Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է ռոք-ն-ռոլի ստեղծողներից մեկը՝ Դեյվ Բարտոլոմյուն

Կյանքի 101-րդ տարում վախճանվել է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր եւ երգերի հեղինակ, ռոք-ն-ռոլի ստեղծողներից մեկը՝ Դեյվ Բարտոլոմյուն: Այդ մասին հայտնել է Deadline հրատարակությունը: Բարտոլոմյուն մահացել է Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեանի հիվանդանոցում, ասված է հաղորդագրության մեջ:

Նա ծնվել է 1918 թվականին, պատանի հասակից հրապուրվել է երաժշտությամբ եւ նվագել մի քանի երաժշտական խմբերում: Պատերազմից հետո Բարտոլոմյուն ակտիվ մասնակցություն է ունեցել Նոր Օռլեանում ռոք-ն-ռոլի զարգացմանը: Նա համագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների, այդ թվում՝ Չաք Բերրիի եւ ռոք-ն-ռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի հետ:
Երաժիշտները ձայնագրել են մի շարք կոմպոզիցիաներ, որոնք համաշխարհային հռչակ են ստացել, դրանց թվում են՝ The Fat Man, I՚m Walkin-ը եւ Blue Monday-ն: Բարտոլոմյուն ընդգրկված է ռոք-ն-ռոլի փառքի սրահում եւ հեղինակների երգերի փառքի սրահում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս