«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադը» 2019-2021 թթ. կներդնի 4 մլրդ դրամ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը 2019-2021 թվականներին նախատեսում է ներդնել 4 մլրդ 38.9 մլն ՀՀ դրամ: Ընկերության ներդրումային ծրագիրը քննարկվելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 26-ի նիստում:
Ներդրումները նախատեսվում են հետևյալ հիմնական ուղղություններով.
1) պատվարների ամրապնդման նախագծային աշխատանքների նախապատրաստում ու տվյալների հավաքագրում, վերջնական նախագծային փաստաթղթերի և տեխնիկական առաջադրանքի կազմում՝ 695,4 մլն դրամ,
2) հիդրոտեխնիկական կառույցների վերակառուցում և արդիականացում, պատվարներում մշտադիտարկման ժամանակակից համակարգերի ներդրում՝ 408,7 մլն դրամ,
3) շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի պաշտպանության և տեխնիկական անվտանգության ոլորտի գործառույթների բարելավում՝ 1 467,4 մլն դրամ,
4) «Տաթև ՀԷԿ»-ում երեք բանվորական անիվների փոխարինում՝ 665,5 մլն դրամ.
5) հիդրոէլեկտրակայաններում լրացուցիչ պաշտպանության սարքերի տեղադրում՝ 200,9 մլն դրամ,
6) հիդրոէլեկտրակայանների շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 601,5 մլն դրամ։
Հիշեցնենք, որ «ՔոնթուրԳլոբալ» ամերիկյան ընկերությունը մոտ 5 տարի առաջ 250 միլիոն դոլարով ձեռք բերեց Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Դրա արդիականացման և վերանորոգման համար ընկերությունը նախատեսում էր ներդնել ընդհանուր մոտ 70 միլիոն դոլար։