Բաժիններ՝

Փորձագետները Բուխարեստը համարել են աշխարհում լավագույն քաղաքը գեյմերների համար

Բուխարեստը կարող է համարվել աշխարհում լավագույն քաղաքը համակարգչային խաղերի համար՝ Համացանցի բարձր արագության եւ ցածր փինգի (ժամանակ, որն անհրաժեշտ է համակարգչից սերվեր ազգանշանի ուղարկման եւ պատասխանի ստացման համար) շնորհիվ: Այդ մասին է վկայում վարկանիշը, որը հրապարակել է Speedtest by Ookla ընկերությունը՝ համաշխարհային առաջատարն Ինտերնետի ցանցերի բնութագրերի թեստավորման բնագավառում։

Բացի որակյալ ինտերնետ-ենթակառուցվածքից, Բուխարեստում զարգացած է համակարգչային խաղերի մշակույթը, կան բազմաթիվ խաղային ակումբներ եւ անցկացվում են այնպիսի միջազգային միջոցառումներ, ինչպիսին է Bucharest Gaming Week-ը («Բուխարեստյան խաղային շաբաթը»):

Դրա շնորհիվ Ռումինիայի մայրաքաղաքը գլխավորել է աշխարհի 35 քաղաքների ցուցակը, որոնք հայտնի են էլեկտրոնային մարզաձեւերի բնագավառում մրցումներով, խաղերի միջազգային խորհրդաժողովներով եւ համակարգչային խաղերի խոշոր մշակող ընկերություններով. Սինգապուր, Շանհայ, Մոսկվա, Սիեթլ, Լաս Վեգաս, Փարիզ եւ Տոկիո:

Վարկանշում հաջորդ հինգ քաղաքներն են Հանչժոուն եւ Չենդուն (Չինաստան), Սինգապուրը, Սոնամը եւ Ինչհոնը (Հարավային Կորեա): Յոթերորդ տեղում է Բուդապեշտը, որին հաջորդում են Մալմյոն (Շվեդիա), Վանկուվերը (Կանադա) եւ Շանհայը (Չինաստան), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս