Բաժիններ՝

Հավի կոտլետներ՝ գաղտնի բաղադրիչով

Բաղադրիչներ

1. Հավի աղացած միս – 500 գ
2. Ձու – 1 հատ
3. Վարսակի փաթիլներ – 0.5 բաժակ
4. Ջուր կամ կաթ – 0.5 բաժակ
5. Սոխ – 1 հատ
6. Սխտոր – 2 ատամիկ
7. Սև աղացած պղպեղ
8. Աղ
9. Կարմիր աղացած պղպեղ
10. Բուսայուղ՝ տապակման համար

Պատրաստման եղանակը

1. Ձուն հարել կաթի կամ ջրի հետ, ավելացնել վարսակի փաթիլները և թողնել 20 րոպե:

2. Սոխը կտրատել, սխտորը ճզմել, խառնել հավի աղացած մսի հետ:

3. Վարսակի փաթիլները համեմել աղով և սև ու կարմիր աղացած պղպեղներով, ավելացնել մսին:

4. Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և երկու կողմից տապակել բուսայուղով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս