Բաժիններ՝

«Դեֆոլտի մասին խոսք չի կարող լինել». Արկադի Խաչատրյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը համաձայն է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանի գնահատականի հետ, որ անցած տարի ՀՆԱ-ի նկատմամբ ընթացիկ հաշվի -9 տոկոսը մտահոգիչ է, մինչդեռ նախորդ տարիներին այն հասցվել էր -2 տոկոսի: Սակայն 168.am-ի հետ զրույցում Ա.Խաչատրյանը կտրականապես չհամաձայնեց Մինասյանի այն պնդմանը, որ Հայաստանին սպառնում է դեֆոլտ:

«Այո, դա չափազանց վատ ցուցանիշ է, նախորդ տարիների համեմատ էական վատթարացում է եղել, բայց այդուհանդերձ պետք է նկատի ունենալ, որ կար Թեղուտի խնդիրը, և արտահանումը նվազել էր, նաև այլ անբարենպաստ երևույթներ ու ցուցանիշներ կային: Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ արտարժութային խնդիր մենք չունենք, Կենտրոնական բանկը նույնիսկ գնում է կատարել՝ 154 մլն դրամի գումար, պահուստներն էլ են բավարար, հետևաբար՝ դեֆոլտի մասին խոսք չի կարող լինել»,- ասաց Ա.Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս