
Շուտով կթողարկվի պոլսահայ երգչուհի Մարալ Այվազի առաջին ալբոմը. 7 երգերը հայերեն են

Հայկական ժողովրդական մեներգերով ճանաչված պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը պատրաստվում է հանրության դատին հանձնել «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ալբոմում տեղ գտած բոլոր 7 երգերը հայերեն են: Ալբոմի երաժշտական պրոդյուսերն է պոլսահայ երաժիշտ, գործիքավորող Արի Հերգելը:
Գերմանացի կիթառիստ, երաժիշտ Արեն Էմիրզեի հեղինակած «Վայրի ծաղիկ» երգը Մարալ Այվազը ձայնագրել է Գերմանիայում:
Նրա երգերը գործիքավորվել են ժամանակակից և հայկական երաժշտական նվագարաններով:
Նշենք, որ Մարալ Այվազը փոքր տարիքում հաճախել է հայկական եկեղեցական երգչախումբ:
Այվազի կատարմամբ հնչել են բազմաթիվ հայերեն երգեր, որոնցից ամենահայտնին են «Բինգյոլ», «Սարի սիրուն յար» կատարումները: