Բաժիններ՝

«Նոա» ֆուտբոլային ակումբից հեռացել է 6 ֆուտբոլիստ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբից հեռացել է 6 ֆուտբոլիստ։

Ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզվել են կիսապաշտպաններ Արթուր Գրիգորյանի և Էդուարդ Ավագյանի պայմանագրերը, հարձակվող Վարդան Բակալյանի, կիսապաշտպան Եմիլ Եղիազարյանի և դարպասապահ Սամուր Ագամագոմեդովի պայմանագրերը ավարտվել ու չեն երկարաձգվել, ավարտվել է նաև պաշտպան Հակոբ Համբարձումյանի վարձավճարի ժամկետը։

«Արցախ»-ը պաշտոնապես անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ, այս անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20թթ. առաջնությունում։

Անցած մրցաշրջանում «Արցախ» ակումբը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930