Բաժիններ՝

Marvel-ը կցուցադրի «Վրիժառուների» ամբողջական տարբերակը

Կինոթատրոններում կցուցադրեն «Վրիժառուները. ավարտ» ֆիլմի ամբողջական տարբերակը: Այդ մասին հայտնել է ComicBook պորտալը: Գերհերոսական ասքի վերջին մասի նորացված տարբերակում ներառված են դրվագներ, որոնք ավելի վաղ չեն ցուցադրվել հանդիսականներին:

«Մենք կանենք դա»,- հավաստել է տեղեկատվությունը Marvel Studios-ի նախագահ Քեւին Ֆայգին: «Չգիտեմ՝ այդ մասին (ֆիլմի նոր տարբերակի թողարկման) հայտարարվել է պաշտոնապես, բայց դա տեղի կունենա հաջորդ շաբաթ»,- պարզաբանել է նա:
Հունիսին ավելի վաղ հայտարարվել են MTV Movie & TV Awards կինոյի եւ հեռուստատեսության 28-րդ ամենամյա մրցանակի հաղթողների անունները: «Վրիժառուները. ավարտ» կինոնկարը ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆիլմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս