
«Դա պրոֆեսիոնալ չէ». Սեբալյոսը՝ Զիդանի հետ կոնֆլիկտի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հերքել է մարզիչ Զինեդին Զիդանի հետ լարվածությունը:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Սեբալյոսն ու Զիդանը կոնֆլիկտ են ունեցել: Զիդանը ասել է, որ հաջորդ մրցաշրջանում հույսեր չի կապում կիսապաշտպանի հետ, իսկ ֆուտբոլիստն էլ ասել է, որ չի ուզում աշխատել Զիդանի գլխավորած թիմում:
«Որոշ լրատվամիջոցների, որոնց անունները ես չեմ ցանկանում տալ, այսօր հրապարակած տեղեկատվության հետ կապված ուզում եմ ասել, որ «Ռեալ Մադրիդի» մարզչական կազմի հետ իմ անձնական զրույցներից ոչ մեկը հրապարակային չէ:
Ես կտրականապես հերքում եմ ինձ վերագրվածները:
Դա պրոֆեսիոնալ չէ: Տեղին և պրոֆեսիոնալ չէ նման հրապարակումներ անելը և կեղծ լուրեր տարածելը: Սա տեղին չէ հատկապես այն ժամանակ, երբ մենք Իսպանիայի հավաքականի հետ պայքարում ենք շատ կարևոր միջազգային մրցաշարում՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում»,- գրել է ֆուտբոլիստը իր թվիթերյան էջում:
Սիրարփի Աղաբաբյան