
Ինչպես ճիշտ սառեցնել ելակը. պարզ խորամանկություններ

Ելակը սառեցնելու համար շատ ջանքեր չեն պահանջվում: Coocook.ru-ն ներկայացնում է խորամանկություններ, որոնք կօգնեն ձմռանը վայելել հատապտուղների ամբողջ համը և բույրը:
Նախ անհրաժեշտ է լվանալ ելակները, ինչից հետո տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա և թողնել, որ ելակները մի փոքր չորանան: Այնուհետև հեռացնել պոչերը և յուրաքանչյուր հատապտուղը երկու մասի կտրել:
Ելակները՝ կտրված հատվածը վերև, շարել տարայի մեջ, շաքարավազով շաղ տալլ, այնուհետև շարել ելակների մնացած մասը՝ կտրված հատվածը ներքև, և կրկին ծածկել շաքարավազով:
Տարան ծածկել պոլիէթիլենային տոպրակով և դնել սառցարանը:
Երկու օր անց ելակները հանել տարայից, լցնել տոպրակի մեջ նորից տեղափոխել սառցարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը